Այսօր: Երեքշաբթի, 20 Օգոստոսի 2019թ.
Արամուսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՄՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.04.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԳԱՍՏՐՈ ԲԱԿ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում «Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով:«Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների դիվերսիֆիկացմանը, զարգացմանը և խթանմանը: Այն ստեղծում է բազային զբոսաշրջային ծառայություններ՝ հիմնվելով գյուղական սեփական տնային տնտեսությունների վրա: «Գաստրո բակ» նախագիծը ներառում է հետևյալ համալիր ... Մանրամասն
25.03.19 2019 ԹՎԱԿՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

2019 թվականի մարտի 23-ին կայացած համապետական շաբաթօրյակից անմասն չմնաց Արամուս համայնք:

18.03.19 ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք Արամուս համայնքի բոլոր բնակիչներին, որ սույն թվականի մարտի 23-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում տեղի կունենա համապետական շաբաթօրյակ:
Շաբաթօրյակի պատշաճ անցկացման համար համայնքապետարանը տրամադրելու է բեռնատար մեքենաներ, տրակտորներ և աշխատանքային գործիքներ:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը:

14.11.18 ԱՐԱՄՈՒՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 3-ՐԴ, 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՎԱՐՏ

Արամուս համայնքում ավարտվեց Անկախության 3-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների գազաֆիկացումը, որի արդյունքում գազով ապահովվեց շուրջ 80 տնտեսություն: Տեղեկացնում ենք վերը նշված փողոցների բնակիչներին դիմել Աբովյանի ԳԳՄ՝ բաժանորդագրվելու համար:

12.11.18 ԱՐԱՄՈՒՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԻԳՐԱՆԱՁՈՐԻ ԽՃՈՒՂՈՒ ԵՎ ՋՐՄՈՒՂԻ ՓՈՂՈՑԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏ

Արամուսի համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթած «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերությունը ավարտել է Արամուս համայնքի Տիգրանաձորի խճուղու և Ջրմուղի փողոցի արտաքին լուսավորության աշխատանքները:

05.11.18 ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱՐԱՄՈՒՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Այսօր Արամուս համայնքում տեղի ունեցավ ծառատունկ, որին մասնակցեցին նաև համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ:

01.11.18 ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին Արամուսի համայնքապետարանում տեղի ունեցավ ՀՀԿՄԱՀ-ԳՀԱՇՁԲ-18/6 ծածկագրով մրցույթի (Արամուս համայնքի մշակույթի տան տանիքի նորոգման աշխատանքների կատարում) հայտերի բացումը: Մրցույթին մասնակցում էին թվով 10 մասնակից, որոնցից ամենացածր գինը առաջարկեց «Արտշին-1» ՍՊԸ-ն: Աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև դեկտեմբերի 31-ը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԱՐԱՄՈՒՍ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ գ.Արամուս, Կենտրոնական փողոց 17

(0222) 6-01-57

aramus.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՄՈՒՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner